Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Ինտերպոլի միջազգային հետախուզման համակարգը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըի նկատմամբ, որին ձերբակալել էին Իսպանիայում: Ավելի ուշ՝ Բեռլինի միջամտությունից հետո, Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված լրագրողին:
Ակհանլըի ազատ արձակման առիթով իր գոհունակությունը հայտնած Մերկելը նշել է, որ թեմայի վերաբերյալ իրենք կապ են պահպանում Իսպանիայի իշխանությունների հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



