Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլաննիր Twwitter-ի միկրոբլոկում կոշտ պատասխան է ուղղել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքին, ով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում կարևոր դերակատարում ունեցած Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը` որպես ամոթ»:
Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



