Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Էկոնոմիկայի նախարարը չի բացառում ՓՄՁ-ներին տրամադրվող ֆինանսավորման ավելացումը

ПОЛИТИКА

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է քննարկել և վերլուծել ՓՄՁ-ներին տրամադրվող վարկային երաշխավորությունների ծավալը 5 մլն դրամից մինչև 7 կամ 8 մլն դրամ բարձրացնելու հարցը։ Ըստ նախարարի՝ անցած 3 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները, ինֆլյացիան և այլ տնտեսական գործոններ ապացուցում են, որ այդ գումարը վերանայման կարիք ունի։ Նախարարն առաջարկել է դիտարկել հարցը, ներկայացնել հիմնավորումներ, որպեսզի առաջիկայում հարցը քննարկվի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում։

Ինչպես  տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից, հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ՓՄՁ  ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը ներկայացրել է կենտրոնի՝ 2015թ. 9 ամիսների գործունեության արդյունքը։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մոտ 5300 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրել է 10,824 աջակցություն:  Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն ծրագրին մասնակցել է 331 ձեռնարկատեր։ Ուսուցողական աջակցություն է ստացել 266 գործարար։ 626.3 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 130 գործող և սկսնակ բիզնեսի։ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի միջոցով աջակցություն է ստացել 180 ձեռնարկություն։  494 տնտեսվարող ստացել է նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի ամբողջական փոխհատուցում։ 67գործարարի տրամադրվել է հյուրատնային բիզնեսի, ջերմոցային և սառնարանային տնտեսության, չրագործության, պանրագործության տեխնոլոգիական խորհրդատվություն։ 25 բիզնեսի տրամադրվել է դրամաշնորհ՝ Ոլորտային աջակցության ծրագրի շրջանակում։  26 համայնքումկատարվել է տեղական տնտեսության վերլուծություն։

Աջակցություն ստացած ՓՄՁ-ների 4.4%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 95.6%-ը ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

PUM հոլանդական ավագ փորձագետների հիմնադրամի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» և «WWF-Հայաստան» հիմնադրամի հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր՝ ՓՄՁ-ների կարողությունների զարգացման, Սյունիքի և Լոռու մարզերում հյուրատնային բիզնեսի զարգացման հարցում փոխգործակցելու վերաբերյալ։ Շարունակվել է արդյունավետ գործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ UNHCR-ի, UNIDO-ի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ԱՄՆ ՄԶԳ, Ասիական զարգացման բանկի և մյուս գործընկեր կառույցների հետ։

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել են Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ոռոգման համակարգի հորատանցքի շահագործման համար անհրաժեշտ պոմպի ձեռքբերումն ու տեղադրումը, մարզի Բերդավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը, նաև Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը: Կատարվել է նաև Տավուշի մարզի Կողբ համայնքի ջրընդունիչի և ոռոգման համակարգի մասնակի, Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ոռ ոգման ներքին ցանցի, Տավուշի մարզի Դիտավան համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը: Արագածոտնի մարզի Արտենի համայնքի ոռոգման համակարգի մասնակի վերակառուցումը, Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի հեռավոր արոտավայրում 24 կովի միաժամանակյա մեխանիզացված կթման փակ շինության կառուցումը, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի արոտավայրի ջրարբիացումը, Արագածոտնի մարզի Սարալանջ համայնքի ոռոգման խողովակաշարի մասնակի վերանորոգումը և Արարատի մարզի Վեդի քաղաքում չորացված մրգերի և բանջարեղենների ուսումնաարտադրական կենտրոնի համար սառնÕ �րանային խցիկի կառուցումը և ջերմամեկուսացումը, սառնարանային սարքավորումների և արտադրական գույքի ձեռքբերումը ևս կատարվել են այդ ծրագրի շրջանակում:

ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր և միջին ձեռնարկութունների մրցունակություն» (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises (COSME, 2014-2020)) ծրագրի շրջանակում Եվրոպական Հանձնաժողովի հայտարարած՝ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) 2015-2020թթ. համակարգում ընդգրկվելու մրցույթին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներկայացրել է ծրագրային առաջարկ: Այն գնահատվել է դրական և ուժի մեջ կմտնի COSME-ի համաձայնագրի ստորագրման պահից։ ՀՀ կառավարությունը լիազորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել համապատասխան հÕ �մաձայնագիրը 2016թ. անդամակցելու համար։ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վճարելու է անհրաժեշտ տարեկան անդամավճարը և իրականացնելու է ՓՄՁ աջակցության ծրագրեր, որոնք COSME-ին անդամության արդյունքում հասանելի կդառնան հայաստանյան ՓՄՁ-ների համար:   

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри