Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին վիրավորած լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրք լրագրողը, ով երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին մեղադրել էր Թուրքիայի ներկայիս բոլոր խնդիրների համար, հրապարակավ ներողություն է խնդրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրագրող Հասրեթ Յըլդըրըմը քննադատության արժանանալով` կրկին գրառում է կատարել. «Գրառմանս համար ողջ թուրք հանրությունից ներողություն եմ խնդրում»:
Հասրեթ Յըլդըրըմը Աթաթուրքին մեղադրելով անվանել էր «մեծ մանրէ»՝ հավելելով, որ նրա վարած քաղաքականության պատճառով է Թուրքիան ներկայումս մուրում Եվրոպայի դռների առջև:
Թուրքական սոցկայքերում լայն տարածում գտած մեկնաբանությունների համաձայն` Հասրեթ Յըլդըրըմը էրդողանամետ լրագրող է, և նրա այս «աններելի» քայլը քարոզչական նպատակներ է հետապնդել:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



