Նեյմար. Տխուր եմ, որ Բարսելոնան նման ղեկավարություն ունի
СПОРТՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը քննադատել է իր նախկին թիմի՝ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը:
«Չափազանց տխուր եմ, որ «Բարսելոնան» նման ղեկավարություն ունի: Նրանք այն մարդիկ չեն, որ նման պաշտոններ պետք է զբաղեցնեն: «Բարսելոնան» ավելիին էր արժանի:
Երբ նոր էի տեղափոխվել կատալոնական ակումբ, ամեն ինչ լավ էր, սակայն հետո... Բազմաթիվ ընկերներ ունեմ այնտեղ, «Բարսելոնայում» անցկացրել եմ չորս երջանիկ տարիներ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Cuatro»-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է ռեկորդային գումարով՝ 222 միլիոն եվրոյով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



