Սաուդյան Արաբիայում հրդեհ է բռնկվել հաջի համար Մեքքա ժամանած զբոսաշրջիկների հյուրանոցում
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվել են մահմեդականների համար սրբազան ուխտի առթիվ Մեքքա ժամանած թուրք և եմենցի զբոսաշրջիկներ, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Մեքքայի Ալ Ազիզիյահ թաղամասում գտնվող հյուրանոցից տարհանվել է 600 մարդ: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի, յուրաքանչյուր հավատացյալ մահմեդական պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի մահմեդականների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքը: Ուխտագնացություններն իրականացվում են իսլամական հատուկ օրացույցի նշած ժամանակահատվածում: Այս տարի ուխտագնացության շրջանն օգոստոսի վերջին է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



