Մարսելում անցորդներին վրաերթի ենթարկելը ահաբեկչություն չէ. քննչություն
МЕЖДУНАРОДНОЕՄարսելում ավտոմեքենայով անցորդներին վրաերթի ենթարկելու գործը հետաքննող քննիչները հակված են տարբերակին, որ վարորդը հոգեպես առողջ չի եղել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության դատախազը։
Դատախազ Կսավյե Տարաբյոն հայտարարել է, որ «ապացույցներ չկան, որոնք թույլ կտային միջադեպը որպես ահաբեկչություն որակել»։ Նշվում է, որ նաեւ, որ քննիչներն առավել հակված են «հոգեբուժական հետքին»։
Երկուշաբթի ավտոմեքենան Մարսելի տարբեր շրջաններում ավտոբուսների երկու կանգառներ է մխրճվել։ Մեկ կին է զոհվել, եւս մեկ մարդ վիրավորվել է ու հիվանդանոց տեղափոխվել։
Իրավապահները միջադեպին մասնակցության կասկածանքով ձերբակալել են 35-ամյա տղամարդուն։ Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ տղամարդը հոգեկան խանգարումով է տառապում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



