Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում
СПОРТՕգոստոսի 19-ից 20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը ներկայացրել են պատանիների Արման Միսկարյան - Ռազմիկ Հակոբյան եւ աղջիկների Վերոնիկա Կոշկարյան - Սվետլանա Մարգարյան թիմերը: Մեր լողափնյա վոլեյբոլիստները մակարդակով ավելի բարձր մրցակիցներին պարտվել են բոլոր խաղերում եւ զբաղեցրել իրենց ենթախմբերի հինգերորդ տեղերը:
Մրցաշարի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի պատանիների եւ աղջիկների հավաքականները:
Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան խաղային զույգը կմասնակցի օգոստոսի 24-ից 27-ը Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



