Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի Հանրապետության 26-ամյակի տոնական միջոցառումների բարձր մակարդակով անցկացումը
ОБЩЕСТВОԱրցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



