Չինական դիմակ, որը մաշկի վրա ոչ մի կնճիռի մնալու շանս չի թողնի (վիդեո)
ЛАЙФՑանկանում եք երիտասարդանալ ու միևնույն ժամանակ չծախսել մեծ գումարներ, ապա այս բաղադրատոմսը Ձեզ համար է։ Չինական այս դիմակը անհավանական ազդեցություն է ունենում մաշկի վրա, որը կզգաք առաջին իսկ օգտագործումից։
Այն նկատելիորեն նվազեցնում է տարիքային բծերը, ձգում է մաշկը, առողջացնում, հարթեցնում, փայլեցնում այն։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 1 թեյի գդալ մեղր
- 1 թեյի գդալ օսլա
- 1 թեյի գդալ աղ։
Մեղրն ու օսլան լավ խառնել, ավելացնել 1 թեյի գդալ մանրացված ծովի աղ (այն կարող է փոխարինվել սովորական յոդացված աղով),ու կրկին խառնել։ Եթե մաշկը գերզգայուն է կամ շատ չոր, ապա ավելացրեք 1 թեյի գդալ կաթ:
Դիմակը պետք է քսել մի քանի շերտով՝ մինչև ամբողջ պատրաստված խառնուրդը վերջանա։ Դիմակը պահել դեմքին 25 րոպե, ու լվանալ։
Եթե ունենաք տհաճ զգացողություններ, այրոց և այլն, ապա ավելի լավ է անմիջապես լվանալ դիմակը:
Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում ամեն օր՝ 10 օր շարունակ, կատարել այս դիմակը:
Դիտեք, թե ինչպես պետք է պատրաստել այս հրաշք դիմակը ու մնալ երիտասարդ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



