Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ես հաճույք եմ ստանում՝ պորտուգալացի պրոֆեսորը դասախոսություններ է կարդում Երեւանում տեոֆիզիկայի ամառային առաջին դպրոցում

ОБЩЕСТВО

Երեւանում օգոստոսի 21-ին մեկնարկել է տեսական ֆիզիկայի ամառային առաջին դպրոցը, որը ֆինանսավորվում է Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANCEF, գործում է Հայաստանի օգնության հիմնադրամի շրջանակում, ԱՄՆ) կողմից՝ տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) հետ համագործակցությամբ, որn Իտալիայում է գտնվում ու գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում։

Հինգ օրվա ընթացքում ամառային դպրոցի շրջանակում դասախոսություններ են կարդալու Ֆրանսիայից, Անգլիայից, ԱՄՆ-ից, Պորտուգալիայից ու Իռլանդիայից հրավիրված դասախոսներ։ Ուսանողների ընտրությունն իրականացվել է ռեկոմենդացիոն նամակների հիման վրա։

«Ուսանողների հիմնական մասը Հայաստանից է, բայց մենք 10 մասնակից ունենք Իրանից, 4-ը Եվրոպայից, 2 մասնակից էլ Ռուսաստնաից։ Հետաքրքիր է, որ այս անգամ հայ ուսանողների հետաքրքրությունը բարձր է։ Անցյալում մենք նման նախագծեր ունեցել ենք, բայց հիմնականում մասնակիցներն այլ երկրներից էին։ FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցին մասնակցում են մոտ 20 հայ ուսանողներ»,- NEWS.am-ին պատմել է Երեւանի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցի կազմակերպիչ Արմեն Ներսեսյանը։

Ինչպես նշեց Հայաստանի օգնության հիմնադրամի հայկական մասնաճյուղի փոխտնօրեն, գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը` եւ Հայաստանում, եւ արտասահմանում հայ ֆիզիկոսները բավականին հայտնի են, նրանց աշխատությունները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում ու հայերի շրջանում գիտական դրամաշնորհների մեծ մասը հենց ֆիզիկոսներն են ստանում։

«ANSEF –ը միշտ աջակցել է Հայաստանում գիտության զարգացմանը, բայց այս ամառային դպրոցը հիմնադրամի ու այլ միջազգային կազմակերպության՝ ICTP-ի միջեւ համագործակցության առաջին օրինակն է»,- հավելեց Արմեն Ներսեսյանը։ Նրա խոսքով, տեսական ֆիզիկան ամենազարգացած գիտությունն է Հայաստանում։ Հենց այդ պատճառով էլ ամառային դպրոցի համար հենց այդ ուղղությունն է ընտրվել։

Հովհաննես Դեմիրճյանը, Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտը, դպրոցի մասնակիցներից մեկն է։ Նա աստղաֆիզիկայով է զբաղվում։ Հովհաննեսի կարծիքով՝ նման նախագծերին մասնակցությունը նպաստում է երիտասարդ հետազոտողների մասնագիտական հմտությունների զարգացմանը։ «Շատ կարեւոր է, որ նման ձեւաչափ է գործում Հայաստանում, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանից նոր գործընկերների հետ ու սկսել փոխգործակցել այլ երկրների երիտասարդ հետազոտողների հետ»,- ասաց Հովհաննես Դեմիրճյանը։

Դմիտրի Չերնյավսկին առաջին անգամ չէ մասնակցում ամառային դպրոցին, որը Հայաստանում է կազմակերպվում։ Նրա տպավորություններով, Հայաստանը շատ բարձր ցուցանիշներ է ցույց տալիս։ «Բոլոր ակնկալիքները ոչ միայն արդարացան, այլեւ գերազանցվեցին։ FAR/ANSEF-ICTP դպրոցում հավաքված են տեսական ֆիզիկայի մի քանի տարբեր թեմատիկաներ, ու այստեղ ուզում ես խորանալ տեսական ֆիզիկայի ինչ -ինչ ոլորտների մեջ, որոնց նախկինում չես առնչվել։ Դպրոցը տալիս է նոր բաներ ուսումնասիրելու հրաշալի հնարավորություն։ Այստեղ հավաքված են բազմաթիվ երիտասարդներ ու հայտնի դասախոսներ, որոնց հետ շատ հետաքրքիր է փոխգործակցել, փորձ փոխանակել»,- իր տպավորությունները պատմեց Դմիտրին։

Յուջին Ռադուն, Պորտուգալիայում Ավեյրու համալսարանի դասախոսը, ամառայն դպրոցի դասախոսներից մեկն է։ Նա երկար տարիներ կապ է պահպանում թե Հայաստանի, թե սփյուռքի պրոֆեսորների հետ։ «Ես ունեցել եմ հայ պրոֆեսորների հետ համագործակցելու փորձ, եղել եմ Հայաստանում 9 տարի առաջ, ու այս երկիրն ինձ շատ է դուր եկել։ Ստանալով այս նախագծին մասնակցելու հրավերք, ես մտածեցի, որ դա շատ օգտակար կլինի։ Այստեղ հավաքված են մարդիկ տարբեր երկրներից, տարբեր բեքգրաունդով, ու մենք հնարավորություն ունենք քննարկել շատ մանրամասներ։ Ես իրոք վայելում եմ դա։»,- պատմեց Յուջին Ռադուն։

FAR/ANSEF-ICTP ամառային դպրոցը ֆինանսավորում են ամերիկահայ գիտնականները։ Դպրոցը տեւելու է մինչեւ օգոստոսի 26-ը։ 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%