ԱՄՆ ՌԾՆ-ը ամբողջ աշխարհում դադարեցնում է գործողությունները՝ հածանավի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ՌԾՆ-ը դադարեցնելու է ամբողջ աշխարհում գործողությունները՝ Սինգապուրի մոտ ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավի ու առեւտրային նավի բախման միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնել է ծովային գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս միտումը ավելի վճռական գործողություններ է պահանջում։ Դրա համար էլ ես կարգադրել եմ ընդմիջել գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհի մեր նավատորմերում»,- հայտնել է Ռիչարդսոնն իր տեսաուղերձում, որը հրապարակվել էր Twitter-ում։
Ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավը, որը Սինգապուրի նավահանգիստ էր ուղեւորվում, օգոստոսի 21-ին բախվել է Alnic MC առեւտրային նավի հետ։ Բախման հետեւանքով անհետացել են 10 ու վիրավորվել հինգ նավաստիներ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



