Երթեւեկության փոփոխություն Երեւանի եւս երկու խաչմերուկներում
ОБЩЕСТВОՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց եւ Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա եւ Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



