Արթուր Ալեքսանյանի հնարքը աշխարհի առաջնության մրցումային օրվա լավագույնն է
СПОРТՀունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը վրացի մարզիկն էր: Հայ ըմբիշը գեղեցիկ հնարքով 6:2 հաշվով հաղթել էր Ռևազ Նադարեիշվիլուն:
Նախօրեին Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով:
Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոն է դարձել նաև 2014 և 2015 թվականներին: Գյումրեցի մարզիկը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2012, 2013, 2014):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



