Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արա Պապյան. «Մեզ պետք է շատ արագ դուրս գալ փակ շրջանից»

ПОЛИТИКА

Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» քաղաքական, վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Past.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել, ու չի էլ փոխվի: Ավելին, նրա գնահատականով, այն իբրև թե խորհրդարանական է, քանի որ մեր երկրում դեռևս չկան կայացած կուսակցություններ:

Դրանք, ըստ նրա, պետք է ունենան ներքին ժողովրդավարական գործող համակարգեր, որտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե վերևում, այլ՝ ներքին քննարկումների, բանավեճերի և բախումների արդյունքում: Եվ դա որպես նորմ պետք է կիրառվի նաև այլ կուսակցությունների հետ հարաբերություններ կառուցելու ժամանակ:

«Երբ այդ տեսանկյունից նայում եմ մեր ներքաղաքական կյանքին, ցավոք, մեր կուսակցությունների ճնշող մեծամասնությունն այդպիսին չէ: Դրանք կա՛մ անձ-կուսակցություններ են, որոնք ստեղծվել են մեկ անձի ցանկությունները կատարելու համար, կա՛մ լինելով ավանդական, ունենալով որոշակի կենսագրություն, այսօր զբաղված են մեկ կամ մի քանի անձանց կամքը կատարելով: Այսինքն, շեղվել են իրենց հիմնական գաղափարախոսությունից, հաճախ պատեհապաշտ որոշումներ են կայացնում, որը խիստ վտանգավոր է»,- ասաց Ա. Պապյանը:

Մեջբերելով Մարքսի հայտնի՝ «կեցությունն է որոշում գիտակցությունը» թեզը, քաղաքագետն ընդգծեց, որ իրականում ճիշտ հակառակն է: Եվ գիտակցությունն է հիմք հանդիսանում ու ազդում մարդկանց կեցության որակի վրա: Ու քանի որ ցանկացած քաղաքական որոշում, ուզենք թե չուզենք, ազդում է տնտեսական հարաբերությունների վրա, հետևաբար ազդոելով կեցության վրա, ճնշում է գիտակցությունը:

Նրա կրծիքով, աջակողմյան, ազատական տնտեսական քաղաքականություն վարող ՀՀԿ-ի և ձախակողմյան, սոցիալիստական ուղղվածություն ունեցող ՀՅԴ-ի միջև քաղաքական դաշինք ընդհանրապես չի կարող լինել: Ուստի, այն կեղծ և սուտ դաշինք է, քանի որ տնտեսական տարբեր ծրագրեր ունեցող կուսակցությունները երբեք էլ չեն կարող միասնական լինել:

«Ի վերջո Հայաստանը հո որբի գլուխ չէ, որի վրա կարելի է մազ կրտել սովորել: Նախ պետք է կուսակացական համակարգը զարգացնել, հետո նոր միայն երկրում խորհրդարանական կառավարման համակարգ ներդնել: Մեզ մոտ մշտապես ինչ-որ որոշումներ են ընդունվում, հետո ճակատով հարվածում ենք բետոնե պատին, բայց սխալը ուղղելու փոխարեն, ձևացնում ենք, թե ոչինչ էլ չի եղել, ու շարունակում ենք հաջորդ սխալ քայլը կատարել: Ստացվում է, որ ներկայում ոչ թե երկիրը զարգացնելու խնդիր է դրված, այլ կա ընդամենը իշխանությունը պահելու խնդիր: Եվ չնայած դրա հետևանքով երկիրն արդեն սպառվում է, ինչպես ջուրն է շատ աննկատ  գոլորշիանում, բայց կարծես թե իշխող քաղաքական կուսակցությունը չի շտապում սրանից հետևություններ անել»,- ասաց Ա. Պապյանը:

Մեջբերելով խորհրդային տարիներին շատ հնչող լոզունգներից մեկը քաղաքագետն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ի նպատակն էլ կոմունիզմ կառուցելն էր, որը թեև կառուցվեց, սակայն ոչ թե բոլորի, այլ ընդամենը մի խումբ մարդկանց համար: Հիմա նույն իրավիճակը Հայաստանում է, քանի որ օրվա իշխանությունները չկարողանալով անվտանգ և բարեկեցիկ երկիր կառուցել բոլորի համար, այն մի խումբ մարդկանց համար են միայն անվտանգ ու բարեկեցիկ դարձրել:

«Մեզ մոտ Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա շարունակել կառավարել երկիրը, քանի որ երկու անգամից ավել չէր կարող ընտրվել: Բացի այդ, որևէ քաղաքագիտական հիմնավորում չկա, թե ինչու է ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել, եթե ինքնուրույն կարող էր կառավարություն ձևավորել և որոշումներ կայացնել: Կուսակցությունները բարեգործական կազմակերպություններ չեն, բայց մեզ մոտ կարծես այդպես չէ: Ստացվում է, որ այստեղ ոչ թե ձայների խնդիրն է եղել, այլ մեկ այլ կուսակցությանը վերահսկելու, կամ՝ նրանց միջոցով այլ ուժերի վերահսկելու խնդիր է լուծվել: Եվ եթե օրինակ Անգոլայում երկրի ղեկավարը կարող է երկիրը երկար կառավարելուց հետո ինքնակամ որոշում կայացնել և  հեռանալ իշխանությունից, ապա ինչու դա չեն կարող անել Հայաստանի իշխանությունները»,- ասաց քաղաքագետը:

Հիշելով իր պաշտոնավարման տարիները, նա ընդգծեց նաև, որ երբ նույն մարդը կամ կուսակցությունը երկար ժամանակ ղեկավարում է որևէ կառույց կամ երկիր, ուզած, թե չուզած կտրվում է իրականությունից: Ժամանակի ընթացքում նախկին ռոմանտիզմը վերածվում է դեպրեսիայի, կորում է էնտուզիազմը, հավեսը և ամեն ինչ դառնում է ոչ իրական:

«Մենք չենք կարող մի 50 տարի այսպես ապրել, մինչև որ կուսակցությունները կայանան: Մենք 100 միլիոնանոց Ֆիլիպիններ չենք, որ կարողանանք երկար սպասել: Մեզ հարկավոր է արագ դուրս գալ փակ այս շրջանից, որի մեջ հայտնվել ենք բոլորս, իսկ թե ինչպես, առայժմ դժվար է ասել»,- ասաց Արա Պապյանը:

Արմինե Գրիգորյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира