Ոստիկանությունը հաստատել է Կատալոնիայում ահաբեկչությունների կազմակերպչի զոհվելու հավանականության փաստը
МЕЖДУНАРОДНОЕԿատալոնիայում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ իմամ Աբդելբաքի էս-Սաթին մահացած է։ Այս մասին երկուշաբթի, օգոստոսի 21-ին հայտնել է Կատալոնիայի ոստիկանության պետ Խոսեպ Լուիս Տրապերոն։ Իմամը զոհվել է օգոստոսի 16-ին, Ալկանարում տներից մեկում պայթյունի հետեւանքով, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։
Աբդելբաքի էս-Սթին քարոզում էր Ռիպոլի մզկիթներից մեկում՝ Բարսելոնից 100 կմ հյուսիս։ El Pais պարբերականը հաղորդում է, որ վերջին երկու տարում իմամը եղել է Բելգիայում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում։ Չի բացառվում, որ նա կապ է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի հետ։
Բարսելոնում Ռամբլա փողոցում եւ Կամբրիլսում ահաբեկչության հետեւանքով օգոստոսի 17-ին 14 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վիրավորվել են։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



