ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան` անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեքենաներն ուղեկցում է ԱԻՆ Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ Հայաստանը հրշեջ մեքենաներ է տրամադրել երկրում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար: Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Հայաստանի հրշեջ-փրկարարական անձնակազմն արդեն ճանապարհին է:
Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



