Գիտնականները լեյկոզի դեմ պայքարի միջոց են գտել
ЛАЙФԱմերիկացի մի խումբ գիտնականներ համոզված են, որ C վիտամինը լեյկոզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է, քանի որ այն վերականգնում է TET2 գենի ակտիվությունը լեյկոցիտներում: TET2 գենի պաթոլոգիայով էլ պայմանավորված է այս հիվանդության զարգացումը:
Նման համոզման գիտնականները եկել են մկների վրա անցկացված գիտափորձի արդյունքում: 24 շաբաթ շարունակ մեծ դոզայով C վիտամին ներարկելուց հետո կրծողների լեյկոցիտներում զգալի փոփոխություններ են նկատվել: Մեկ ներարկումը համարժեք է եղել երկու նարնջի մեջ պարունակվող վիտամին C-ին՝ 100 միլիգրամ:
Բայց մարդկանց դեպքում, ըստ հաշվարկների, հարկավոր կլինի կիրառել 3000 անգամ ավելի մեծ չափաբաժին, այն էլ ներերակային ճանապարհով: Այս պահին գիտնականները դա հնարավոր չեն համարում:
1
Аршака Карапетян отвечает на комментарии
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



