Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցը քննարկելու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Սպասվում է, որ Չավուշօղլուն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ կքննարկի սեպտեմբերին սպասվող անկախության վերաբերյալ հանրաքվեի հետ կապված մի շարք հարցեր:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անվանել է կոպտագույն սխալ ու հայտնել, որ երբեք չի ընդունի դրա արդյունքները:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



