Հրաչիկ Բաբայանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը. Եվրոպական խաղեր
СПОРТԱռաջին Եվրոպական խաղերում հրաձգությունում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանն օդամղիչ հրացան, 10մ վարժության եզրափակիչ փուլում զբաղեցրեց 5-րդ տեղը: Բաբայանը հավաքեց 143.3 միավոր: Այս մրցաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրեց բելառուս Վիտալի Բուբնովիչը: 2-4-րդ տեղերը համապատասխանաbար զբաղեցրեցին Իտալիայի, Իսրայելի և Ուկրաինայի մարզիկները:
18-ամյա Հրաչիկ Բաբայանն ավելի վաղ որակավորման փուլի 6 կրակահերթերում վաստակեց 629.3 միավոր, սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ, գրավեց առաջին տեղն ու մտավ եզրափակիչ:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևում հանդես եկող 25 մարզիկներով: Հայաստանն արդեն ունի մեկ մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց Միհրան Հարությունյանը: