Հնդկաստանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 74 մարդ տուժել է
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում գնացքի՝ երկաթգծերից դուրս գալու հետեւանքով տուժածների թիվը հասել է 74-ի, նրանցից 4-ը կրիտիկական վիճակում են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ANI գործակալությունը։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Kaifiyat Express գնացքը բախվել է բեռնատարի հետ։ Դրա հետեւանքով գնացքի 8 վագոնները դուրս են եկել երկաթգծերից, նրանցից մեկը կողաշրջվել է։ Ավելի վաղ հայտնի էր 40 տուժածի մասին։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



