Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը
МЕЖДУНАРОДНОЕԻշխող Մոնղոլական ժողովրդական կուսակցության անդամները չորեքշաբթի Ժողովրդական մեծ խուրալին են հանձնել Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբաթի հրաժարականի պահանջը։ Այս մասն հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Մոնղոլիայի ձայն»-ը։
Կուսակցության 30 անդամներ ստորագրել են հրաժարականի պահանջը։ «Կառավարության ղեկավարը չի կատարում պարտականությունները»,- նշվում է փաստաթղթում։
Հրաժարականի գործընթացը սկսելու համար փաստաթղթի հեղինակները պետք է ստանան Ժողովրդական մեծ խուրալի 76 անդամներից 39-ի աջակցությունը։ Օրենքի համաձայն՝ պահանջը պետք է քննարկվի 14 օրվա ընթացքում։ Էրդենեբաթը Մոնղոլիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հուլիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



