Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կարծում եք 500 աշխատատեղ ենթադրող ձեռնարկությունը կարելի է մի քանի ամսում հիմնե՞լ». Խ. Հարությունյան

ИНТЕРВЬЮ

Վերջերս, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հրապարակվեց երկրի արտահանման, ներմուծման և տնտեսական ակտիվության ցուցանիշները: Հրապարակումից հետո այն բուռն քննադատության արժանացավ հարսարակության շրջանում:

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն, անդրադառնալով հասարակության մոտ առկա հոռետեսական գնահատականներին, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով գույները բավականին խտացված է: Հայաստանի տնտեսական ակտիվության մասին շրջանառվող իրեն հասած լուրերն այնքան էլ հոռետեսական չեն, որքան որ ինքն էր պատկերացնում:

«Օրերս մեր գործարար շրջանակներից մի բիզնեսմենի հետ էի զրուցում, ով Հայաստանում է իր գործունեությունը ծավալում: Նա ինձ հարցրեց, թե ես ինչպես եմ գնահատում ընդհանուր իրավիճակը: Պատասխանեցի. կարծում եմ` դժվարություններ ունենք, որոնք պետք է հաղթահարենք: Եվ ասացի, որ իրավիճակը գնահատում եմ միջին՝ բավարար: Գործարարը, որքան էլ ինձ համար զարմանալի էր, ասաց, որ ինձ հետ համաձայն չէ: Նա նույնիսկ բավարար գնահատեց իրավիճակը, նշելով, որ վերջին շրջանում շատ լուրջ տեղաշարժեր են եղել տարբեր բնագավառներում»,- ասաց Խ. Հարությունյանը:

Պատգամավորի փոխանցմամբ, բիզնեսմենի կողմից նման բարձր գնահատականը պայմանավորված է եղել Հայաստանի սահմանին գործընթացների պարզեցմամբ, որը հնարավորություն է տալիս ազատորեն թե՛ ապրանք ներմուծել և թե՛ արտահանել:

«Եվ ճիշտն ասած ինձ համար համոզիչ էին նրա ներկայացրած փաստարկները: Եվ այս պահին դժվարանում եմ ասել, թե իրականում որտեղից են ծնվում նման հոռետեսական տրամադրությունները: Ակնհայտ է չէ՞, որ, եթե հաշվի առնենք միայն զբոսաշրջիկների ընդգծված, ավելացած ներկա հոսքը, ապա որքան դրական հետևանքներ այն կարող է առաջացնել սպառողական շուկայում»,- ասաց Խ. Հարությունյանը:

Խոսելով ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների ու սպասելիքների մասին` նա նշեց, որ հրապարակված արդյունքների մի մասը պայմանավորված է զբոսաշրջիկների մեծ հոսքով, որը, մուլտիպլիկատիվ էֆեկտ առաջացնելով, բերել է տնտեսական աշխույժության: Եվ դա բնական է:

Ինչ վերաբերում է մի քանի ամսում աշխատատեղերի թվի զգալի աճ ապահովելուն, ապա դա պարզապես հնարավոր չէ:

«Իրավիճակն աստիճանաբար շտկվում է և, իմ կարծիքով, դրականն ակնհայտորեն ավելի շատ է, քան երբեմն ներկայացվում է»,- համոզված է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Չհերքելով փաստը, որ զբոսաշրջությունը սեզոնային բնույթ ունի, նա նաև նշեց, որ միայն այն, որ Հայաստանն այս կարժ ընթացքում կարողացել է տեղ զբաղեցնել բազմաթիվ երկրների կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթներում ու քարտեզներում, արդեն իսկ խոսում է երկրում տեղի ունեցող դրական տեղաշարժերի ու առաջընթացի մասին:

«Պետք է նշել, որ ոչ միայն զբոսաշրջիկների թիվն է ավելացել, այլ աշխարհագրությունն է բավականին մեծացել: Եվ Հայաստանն արդեն երևում է զբոսաշրջային քարտեզի վրա, հետաքրքրություն է ներկայացնում, ինչն արդեն իսկ դրական տեղաշարժ է: Այսինքն, դրական տեղաշարժեր կան, իսկ զբոսաշրջության ոլորտը տնտեսության լոկոմոտիվներից մեկն է: Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը, ապա իհարկե նման խնդիր կա, բայց երբ խոսք է գնում խոշոր ընկերություններ հիմնելու մասին, ապա հարկ է նշել, որ այն մեկ-երկու կամ մի քանի ամսում հնարավոր չէ իրականացնել: Կարծում եք, օրինակ՝ 500 աշխատատեղ ենթադրող ձեռնարկությունը կարելի է 3 ամսում կամ մի քանի ամսում հիմնե՞լ: Իհարկե՝ ոչ: Հետևաբար, խոսքը գնում է մեկնարկի, ոչ թե անմիջապես աշխատատեղ բացելու մասին: Այսինքն, դրական դինամիկայի սպասման կոնտեքստում շատ էական է, որ ծրագրերը, որի մասին խոսում է կառավարությունը, քայլ առ քայլ սկսեն մեկնարկել: Ու չնայած այս պահին աշխատատեղերի կտրուկ աճ չկա, բայց մենք ունենք նախադրյալներ, որոնք դրական սպասելիքներ են ձևավորում շոշափելի ապագայի համար»,- ասաց Խ. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности