Ռոնալդու. Անարդարությունը երբեք չի կոտրի ինձ
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Իսպանիայի մարզական վճռաբեկ դատարանի որոշումը, որով նրա որակազրկումը հինգ խաղով մնացել է ուժի մեջ եւ չի կրճատվել:
«Հերթական անհասկանալի որոշումը: Բայց անարդարությունը երբեք չի կոտրի ինձ: Ես միշտ կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն:
Պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել երկու հանդիպում եւ խաղադաշտ կվերադառնա «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում հեռացման դրվագում մրցավարին հրելու համար Ռոնալդուն որակազրկվել էր Սուպերգավաթի պատասխան խաղով եւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերի խաղերով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



