Հնդկական դպրոցում ամոնիակի բալոն է պայթել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում 50 դպրոցականներ հոսպիտալացվել են չորեքշաբթի ամոնիակի բալոնի պայթելուց հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Indian Express պարբերականը։
Նրա տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել սառցարանային պահեստում արտահոսքից հետո, որը գտնվում է Չհինդվարա շրջանում՝ մի քանի դպրոցների մերձակայքում։ Մոտակա դպրոցից մարդիկ տարհանվել են։ Տասնյակ դպրոցականներ իրենց վատ են զգացել եւ ուշագնաց են եղել։ Հիվանդանոցում նրանց անհրաժեշտ օգնություն են ցույց տվել եւ դուրս գրել։
Բալոնի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է։ Ըստ իրավապահների՝ այժմ իրավիճակը վերահսկողության տակ է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



