Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի առաջին օրը վաճառվել է 240 հազար տոմս
СПОРТՌիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի տոմսերի առաջին օրվա վաճառքի ժամանակ բրազիլացիները գնել են ավելի քան 240 հազար տոմս:
Տոմսերի վաճառքի ցուցանիշները նախորդ օրվա ընթացքում բավականին հաջող է եղել: Միայն տոմսերի վաճառքի մեկնարկի մեկ ժամում վաճառվել է 120 հազար տոմս:
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը`17 օրում, աշխարհի 205 երկրից մոտ 10 հազար 500 մարզիկ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Ռիոյի օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: Խաղերի ընթացքում կարող են վաճառվել ավելի քան 7,5 միլիոն տոմս:
1
Пустые дома, исчезнувшие субсидии. «Паст»
2
«Другу» срочно нужны деньги! IDBank предупреждает об эксплуатации доверия в социальных сетях
3
Рука помощи для каждой семьи: завершен первый этап поддержки вынужденных переселенцев из Арцаха
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»



