Ռմբակոծության հետևանքով Եմենում առնվազն 35 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕԵմենում Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ: Այս մասին հայտնում է ALJAZEERA-ն:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, որում մի կողմից մասնակցում են ապստամբ հուսիթները՝ «Անսար Ալլահ» շիական շարժումից, և նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ բանակի մի մասը, իսկ մյուս կողմից՝ նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հավատարիմ կառավարական ուժերը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



