ԱՄՆ-ն կխստացնի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցների օգնությամբ ուժեղացնել տնտեսական ճնշումը Վենեսուելայի կառավարության վրա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։
«ԱՄՆ-ն արդեն իրականացրել է թիրախային պատժամիջոցների երեք փուլ (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս) Մադուրոյի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ։ Եվ նման պատժամիջոցներն ավելի շատ կլինեն»,-Մայամիում ելույթի ժամանակ ասել է Փենսը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի գործել մինչեւ «Մադուրոյի ռեժիմը ազատ ու ազնիվ ընտրություններ անցկացնի, ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնի վենեսուելացիների նկատմամբ ճնշումները»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



