Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աբրահամյանը հանգիստ չի տալիս դավադրապաշտներին

ПОЛИТИКА
Ժամանակ առ ժամանակ, հայոց մեդիակամարում հայտնվում են լուրջ դեմքով, բայց դատարկ ասելիքով վերլուծաբաններ, որոնք հանուն մի փոր կուշտ հացի և հանուն պատվիրատուի քմահաճույքի, չեն խորշում ստեր հորինել, բազմացնել իրենց ստերը և իրենք իրենց ստերի հիման վրա դավադրության տեսություններ զարգացնել:
 
Այդ մեդիամուտիլովշչիկները վերջերս անընդհատ անդրադառնում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում ստվերից, հավանաբար, սարսափում են իրենց քաղաքական պապաներն ու պատվիրատուները: Այդ մարդկանց շուրջօրյա թեման Աբրահամյանի քաղաքական հեռանկարն է, ինչից հավանաբար տենդախտի մեջ են ընկնում, և երկրում մնալ-չմնալու հարցը մտմտում: Հասկանալի է, որ նրա՝ անգամ լուռ ներկայությունը քաղաքական դաշտում շատերի մոտ խորը ընկճախտ է առաջացնում, սակայն լավ կլիներ, որ այդ մարդիկ իրենց վախերը լրատվական դաշտ արտանետելու փոխարեն դիմեին հոգեբույժի կամ հոգեբանի օգնությանը:
 
Մյուս կողմից անհասկանալի են նրա բիզնեսները վաճառելու մասին լուրեր տարածողները: Դրանք չունեն որևէ իրական հիմք ու թաղի բամբասող կանանց մակարդակից վեր չեն բարձրանում: Միթե շատերը հենց այդ բաբասանքի տարածմամբ են մխիթարվում, երբ այդ ահռելի բիզնեսների մասին լուրերն իրականում խիստ չափազանցված են: Եվ ամենևին էլ դրանում չէ նախկին վարչապետի քաղաքական կշիռը: Մեդիապատվիրատուները միթե այնքան պրիմիտիվ են, որ չեն հասկանում, որ քաղաքական համակարգում մարդու դերը պայմանավորված չէ որևէ գործարանում ունեցած մի քանի տոկոս բաժնեմասով: Սա նույն ժանրից է, երբ ասում էին, թե Մարկեսի ուսուցիչը Խաչատուր Աբովյանն է: Եվ լուրջ դեմքով նման պնդում անողների համար բնավ կարևոր չէր, որ այդ մարդկանց բաժանում էր շուրջ մեկ դար: Կարևորն այն էր, որ դա ոմանց ականջներին հաճո էր կամ իր ձևի մեջ սկանդալ էր, ու անընդհատ բարձրաձայնվում էր:
 
Հիմա հերթը հասել է Աբրահամյանի՝ ենթադրյալ բիզնեսներ վաճառելու լուրերին: Թերթերը և մեդիան գրում են այդ մասին՝ չբերելով որևէ հիմնավորում կամ փաստարկ: Նրանք ժամանակ չունեն կամ ցանկություն չունեն կողմերից ճշտել իրականությունը, հետո նոր փորձեն ստահոդ լուրեր տարածել:
 
Եթե Աբրահամյանն արտագաղթելու մտադրություն ունենար, դա առաջին հերթին կիմանայինք իշխանական թևի հեռուստատեսություններից, որոնք առիթը բաց չէին թողնի այդ մասին խորքային ռեպորտաժներ պատրաստել:
 
Ինչու հարցի պատասխանը շատ պարզ է, քանի որ Աբրահամյանի արտագաղթելը հենց նրանց է ձեռնտու: Իսկ ինչ վերաբերում է Աբրահամյանի քաղաքական ապագային, ապա այդ ոլորտի մասին տարրական գիտելիքներ ունեցող մարդը, չէր շտապի նման եզրահանգումներ անել: Բացատրեմ, թե ինչու: Հայաստանի տնտեսությունը գնալով գահավիժում է: Փորձը ցույց տվեց, որ մեզ բնավ չեն օգնում այսպես ասած՝ ինտելեկտուալ տեխնոկրատները և զայրացած պիջակ նետելը, դեռ չի նշանակում տնտեսություն կառավարել: Տարբեր օղակներում արդեն բացահայտ խոսվում է Աբրահամյանի՝ առավել պրակտիկ վարչապետ լինելու և համակարգն առավել արդյունավետ կառավարելու մասին: Եվ եթե անգամ նայենք պաշտոնական վիճակագրությունը և համեմատենք կառավարությունների թվերը, ապա փաստերը բացահայտ խոսում են Աբրահամյանի օգտին:
 
Տնտեսական սրացման պայմաններում, կարող են առաջ գալ միջանձնային խնդիրներ: Մյուս կողմից, իշխանության ներսում Սերժ Սարգսյանի նկատմամբ կա հարաբերությունների կտրուկ և խորը սրացում: Քաղաքական համակարգը, տնտեսականից ոչ պակաս, խորը ճգնաժամի մեջ է: Սա ակնհայտ է, ու այս պարագայում քաղաքական դաշտում շուտով առավել սուր կարող է զգացվել հմուտ ու փորձառու քաղաքական գործիչ Աբրահամյանի առանցքային դերակատարության պահանջը:
 
Ստեղծված քաղաքական ու տնտեսական պայմաններում վերլուծաբանները կանխագուշակում են Աբրահամյանի կտրուկ և անակնկալ վերադարձը մեծ քաղաքականություն: Անկախ այն ամենից, թե դա որքանով դա դուր կգա կամ չի գա այդ վերադարձի սպասումից շոկ ապրող մեդիա - նոստրադամուսներին:
 
 
Զաբել Ռուբինյան
Трамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом