Վրաերթ Վանաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել է նախկին դատախազի որդու ավտոմեքենան (ֆոտո)
ОБЩЕСТВОՎանաձորում օգոստոսի 23-ին գիշերը վրաերթի է ենարկվել 37-ամյա տղամարդ: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:25-ի սահմանում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանն է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին եւ այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը, նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երեւան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սեւակ Ասատրյանին:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



