Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Կլիչկոների մրցաշարում
СПОРТՈւկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում էին 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



