Ճարպակալման հետևանքով մարդը կարող է անդառնալի կորուստ ունենալ
ЛАЙФԴիետոլոգները հավատացնում են, որ ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան: Այս մասին հայտնում են գիտնականները:
Գիտնականները հիմնվել են մոտ մեկ միլիոն մարդկանց տվյալների ուսումնասիրության վրա, որոնք ստացվել են հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անցկացված 57 տարբեր հետազոտությունների արդյունքում:
Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 30-35 է, 3 տարի ավելի շուտ են մահանում, քան նորմալ քաշի դեպքում: Լուրջ ճարպակալումը, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 40-50 է, կյանքը կրճատում է 10 տարով, հայտնում են հետազոտության հեղինակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



