Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 25-ամյա երիտասարդին ու փախել. տուժածի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 25-ամյա Ե. Մ.-ին:
Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



