Մեսիի հայրը բանակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ
СПОРТ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» տեխնիկական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ, հաղորդում է բրիտանական The Sun-ը:
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս: Անգլիական ակումբը ցանկանում է գրավիչ առաջարկով Մեսիին համոզել, որ նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական թիմի հետ եւ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվի Անգլիա:
Մեսին ու «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նոր պայմանագրի վերաբերյալ բանակցելու են օգոստոսի 24-ին Մոնակոյում, որտեղ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն ու Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



