Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի խաղաղ բնակչության սպանությանը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին ՄԱԿ-ի ազդեցիկ երկրներին կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Սաուդյան վարչակարգի կողմից իրականացվող գրոհներին և խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tasnim News Agency-ն:
Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:
Նախօրեին հաղորդվել էր, որ Եմենի մայրաքաղաք Սանայի Արհաբ հյուրանոցի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիոն ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ՝ ներառյալ տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ շատերը՝ վիրավորվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



