ԱՄՆ-ն ցանկանում է սահմանափակել չորս երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը. Fox News
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակել չորս պետությունների քաղաքացիներին վիզաների տրամադրումը։ Համապատասխան նախաձեռնությունն արդեն պետդեպարտամենտում է, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի տվյաներով՝ խոսքն այն երկրների մասին է, որոնք հրաժարվում են Վաշինգտոնի հետ համագործակցել արտաքսման հետ կապված՝ չեն ընդունում ԱՄՆ-ից արտաքսված անձանց կամ երկարաձգում են նրանց ընդունելու գործընթացը։
«Պետքարտուղարը տվյալ թեման քննարկում է այդ երկրների ներկայացուցիչների հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք ենթարկվեն եւ հետ վերցնեն իրենց քաղաքացիներին»,-ասել է պաշտոնյան։
The Washington Times-ի համաձայն՝ խոսքը Կամբոջայի, Էրիթրեայի, Գվինեայի եւ Սիերա Լեոնեի մասին է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



