Հռոմի պապը եւ Իրանի նախագահը հանդիպում կանցկացնեն Վատիկանում
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին հայտնել են Վատիկանում:
Մինչ այդ Իրանի նախագահը Վատիկան Է այցելել 1999 թվականին: Այն ժամանակ Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Մոհամադ Խաթամին Վատիկանում հանդիպում Է ունեցել հանգուցյալ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ: Դրանից հետո նա 2005 թվականին ժամանել Է Վատիկան՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդի հուղարկավորությանը:
Լատինամերիկյան հրատարակությունների հաղորդագրությունների համաձայն՝ Իտալիա Ռոուհանիի այցը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին: Ուղեւորության ընթացքում նա կհանդիպի նաեւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ երկրի նախագահ Սերջո Մատարելլայի հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



