ՊՍԺ-ն մերժել է Դի Մարիայի տրանսֆերի շուրջ Բարսելոնայի առաջարկը
СПОРТՊՍԺ-ի ղեկավարությունը հրաժարվել է կիսապաշտպան Անխել Դի Մարիային վաճառել «Բարսելոնային», հայտնում է «AS»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական գրանդը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար 35 մլն եվրո է առաջարկել, սակայն այս գումարը չի գոհացրել փարիզեցիներին:
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի գործակալ Մարիանո Ագիլարն արդեն վերադառնում է Արգենտինա:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ «Բարսելոնան» և ֆրանսիական ակումբը համաձայնության են եկել, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 50 մլն եվրո: ՊՍԺ-ն Դի Մարիայի համար 63 մլն եվրո էր վճարել «Մանչեսթեր Յունայթեդին»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



