Mercedes-Benz-ը ներկայացրել է S-Class նոր կաբրիոլետը
ОБЩЕСТВОMercedes-Benz ընկերությունն անոնսային տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով S-Class լրամշակված կաբրիոլետը: Մոդելի համաշխարհային շնորհանդեսը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում, հաղորդում է «360» հեռուստաալիքը:
Լրամշակումների ծավալի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն մեծ է հավանականությունը, որ բաց վերնամասով Mercedes-Benz S-Class-ը թարմացվելու է շքեղ Mercedes-Maybach-ի ոճով:
Փորձագետները կարծում են, որ թարմացված տարբերակը բարելավված LED օպտիկա կունենա, հետեւի լուսարձակնների նոր գրաֆիկա, սրահում՝ նոր, ավելի հարմար ղեկ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



