70 տարեկանում վախճանվել է հայտնի դերասան Ջեյ Թոմասը
ОБЩЕСТВОԱՄՆ-ում վախճանվել է հայտնի երգիծական դերասան Ջեյ Թոմասը: Այս մասին գրում է The New York Daily News-ը:
Կինոաստղը երկար ժամանակ պայքարում էր լուրջ հիվանդության դեմ: Դերասանի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, հաղորդում է RuNews24-ը:
Ջեյ Թոմասը ծնվել է 1948 թվականին Թեխասում: Նրան ճանաչում է բերել «Մերֆի Բրաուն» երգիծական սերիալում դերը: Ջերի Գոլդի դերակատարման համար նա երկու «Էմմի»-ի է արժանացել:
Դերասանը նաեւ նկարահանվել է տարբեր այլ սերիալներում եւ ֆիլմերում. «Սեր եւ պատերազմ», «Չիրս», «Մորք եւ Մինդի», «Ժամանակավորապես հղի», «Սանտա Կլաուս 2», «Սանտա Կլաուս 3» եւ այլն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



