Կրասնոդարում ավտոբուսն ընկել է ծովը. զոհերի թվում երկու հայ կա
ОБЩЕСТВОՍտացված նախնական տվյալների համաձայն, Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում են Դոնի Ռոստովի Հայաստանի հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:
«Նրանց քաղաքացիությունը ճշտվում է»,- նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-ում էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, Կրասնոդարի երկրամասում ավտոբուսը ծովն է ընկել, ինչի հետեւանքով 16 մարդ է զոհվել:
«16 մարդ զոհվել է, 24-ը՝ փրկվել, նրանցից 8-ը հոսպիտալացվել են»,- ասվում է Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի ԱԻՆ-ի ԳՎ-ի հաղորդագրությունում։
Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործի առթիվ քրեական գործ են հարուցել։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



