Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
ОБЩЕСТВОՕգոստոսի 25-ին, ժամը 16.30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի եւ Դաբա գյուղերի մերձակայքում:
Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը ծխահարվել է: Նրան համապատասխան օգնություն են ցուցաբերել ՀՀ ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի պարամեդիկները՝ գիշերվա ընթացքում կատարելով կաթիլային ներարկում: Հրշեջ-փրկարարի ինքնազգացողությունը կարգավորվել է, եւ նա առավոտյան վերադարձել է ծառայության:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



