Ադրբեջանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում հաջորդ շաբաթ անցկացվելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Представитель Армении стал амбассадором международной премии «Евразия»
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



