Կոնտեին զարմացրել է Ազարի հրավերը Բելգիայի հավաքական
СПОРТԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին զարմացրել է այն փաստը, որը Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների համար հրավիրել է նաեւ անգլիական թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին: Ֆուտբոլիստը հունիսին ստացած ծանր վնասվածքից հետո դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» գլխավոր թիմում:
«Ազարը հանդես է գալիս մեր ակումբի 23 տարեկանների թիմում, որպեսզի աստիճանաբար մարզավիճակ հավաքի: Եթե նա պատրաստ լիներ, ապա կխաղար գլխավոր թիմում: Չի կարելի արագացնել գործընթացը: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Ազարը շատ կարեւոր է «Չելսիի» համար»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ազարը ոտքի կոտրվածքը ստացել է Բելգիայի հավաքականում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



