Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի դատապարտված շերիֆին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի նախկին շերիֆ Ջո Արփայոյին, որին մեղադրում են միգրանտներին ապօրինի ձերբակալելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը։
85-ամյա Արփայոն դատապարտվել է՝ իսպանախոս միգրանտների ձերբակալությունները դադարեցնելու հրամանին չենթարկվելու համար։ Արփայոն շարունակում էր ձերբակալել իսպանախոսներին՝ ԱՄՆ-ի տարածքում նրանց գտնվելու օրինականության հարցում համոզվելու համար։ Դրա համար նրան վեց ամսվա ազատազրկման են դատապարտել։ Նա պետք է պատիժը կրեր հոկտեմբերին։
Նախկին շերիֆը դարձել է Թրամփի առաջին կողմնակիցներից մեկը Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ եւ ներկա է գտնվել նրան աջակցող անցյալ տարվա ակցիաներին։
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



