Դավիդ Վիլյա. Շատ զարմացա, թեեւ միշտ էլ մտածել եմ հավաքական վերադառնալու մասին
СПОРТԱմերիկյան «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան զարմացել է, երբ իմացել է Իսպանիայի ազգային հավաքականից երեք տարի անց դարձյալ հարվեր ստանալու մասին:
«Հպարտություն զգացի ազգային հավաքականից այս հրավերը ստանալուց: Ես խոսք չունեմ, երազանքի իրականացում է: Գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին զանգեց ինձ եւ ասաց, որ հետեւել է իմ մասնակցությամբ հանդիպումներին եւ կարող եմ ներդրում ունենալ ազգային թիմում: Շատ զարմացա, թեեւ չէի դադարում մտածել հավաքական վերադառնալու մասին»,- Վիլյայի խոսքը մեջբերում է AS-ը:
35-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականում անցկացրել է 97 խաղ, խփել 59 գոլ:
Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներում սեպտեմբերի 2-ին կմրցի Իտալիայի հավաքականի, սեպտեմբերի 5-ին՝ Լիխտենշտեյնի թիմի հետ:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



