Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հոգլանդի հայտարարությունն օժանդակություն էր Սերժ Սարգսյանին, որ նա չընկրկի Պուտինի առաջ. Աղասի Ենոքյան

ПОЛИТИКА

168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

– Պարոն Ենոքյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը, որը ներգրավված է եղել նաև Կիպրոսի խնդրի լուծման գործում: Նրա այս փորձառությունը դրական կլինի՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

– Կարծում եմ, որ ամերիկյան մոտցումները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հստակորեն շարադրել էր նախորդ համանախագահ Հոգլանդը և այդ նույն սկզբունքներից ելնելով պետք է շարժվի նաև այս նոր համանախագահը: Բանակցային փորձ ունենալն, իհարկե, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի կարողանան փորձեն իրենց մոտեցումները համաձայնեցնել կողմերի հետ և, ես կարծում եմ, արդեն նաև համանախագհների միջև: Կողմերի հետ աշխատանքում այս ընթացքում որևէ առաջընթաց չի նկատվել, չնայած եղել են բազմաթիվ հմուտ դիվանագետներ: Ես չեմ կարծում, թե այդտեղ նոր լուրջ առաջընթաց կլինի, բայց Մինսկի խումբը գոնե կկարողանա շարունակել իր կարևորագույն ֆունկցիան` բանակցային պրոցեսը, ինչը թույլ չի տա նոր պատերազմի բռնկում:

– Ինչո՞ւ Ռիչարդ Հոգլանդը Ղարաբաղյան կարգավորման կետերը հրապարակեց հենց այն օրը, երբ Սոչիում հանդիպում էին ՀՀ և ՌԴ նախագահներ Սարգսյանն ու Պուտինը:

– Այստեղ 2 տեսակետ կարող է լինել: Մեկն այն է, որ իր պաշտոնը լքելուց առաջ Հոգլանդը մեկ անգամ ևս հայտարարեց այն, ինչի մասին խոսվել է վաղուց, այսինքն` ցույց տվեց, թե ինչ մոտեցումներ ունի ՄԽ-ը կարգավորման վերաբերյալ: Մյուս տեսակետը, թերևս, այն է, որ երևի իրենք ինչ-որ ինֆորմացիա ունեին այն մասին, որ Պուտինը Սերժ Սարգսյանին ավելի վատ պայմաններ է առաջարկելու և նրանք ցույց տվեցին, թե ինչպիսի հնարավորություններ կան: Այսինքն` դա ինչ-որ տեղ օժանդակություն էր Սերժ Սարգսյանին, որ նա չընկրկի Պուտինի առաջ:

– Կարծում եք` Պուտինն ավելի վա՞տ պայմաններ է առաջարկել Սերժ Սարգսյանին:

– Ենթադրում եմ: Համենայն դեպս` նորից ակտիվացել են ռուսական խաղաղապահների մասին խոսակցությունները, որը ես համարում եմ ավելի վատ պայման:

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, թե անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար։ Բայց մի՞թե Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, կամ ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե նախկին պայմանավորվածությունները չեն կատարվում:

– Ես կարծում եմ, որ բանակցությունները նախ և առաջ պետք է վերաբերվեն նախկին պայմանավորվածություններին, կամ գոնե բանակցեն այդ նախկին պայմանավորվածությունների շուրջ կամ դրանք չեղյալ հայտարարելու շուրջ: Համենայն դեպս, բանակցային սեղանին ներկայումս դրված են այդ պայմանավորվածությունները, ինչն էական նշանակություն կունենա հակամարտության հետագա տաք էտապը չեզոքացնելու համար:

– Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե Հոգլանդի հրապարակած կետերում նոր ու վտանգավոր բան չկա: Համամի՞տ եք:

– Բազմիցս է ասվել այդ մասին, և Հոգլանդի ասածն այն էր, ինչ մինչ օրս գոնե պաշտոնական, այսինքն` ոչ պրոպագանդիստական նպատակներով, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Եթե այս հայտարարության մեջ նշված կետերը, մանրամասները մենք կարողանանք ճիշտ ձևով իրականանցել, կարծում եմ, այստեղ իսկապես հնարավոր է որոշակի լուծում: Մանրամասներ ասելով՝ ես ի նկատի ունեմ խաղաղության ապահովման մեխանիզմները, կարգավիճակը որոշելու հետ կապված գործողությունները, փախստականների վերադարձի հետ կապված մանրամասները: Այսինքն` այս մանրամասների մեջ է ամենամեծ խնդիրը, որի վերաբերյալ էլ մինչև հիմա չի ստացվում պայմանավորվածություններ ձեռք բերել:

– Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Ղարաբաղյան թեման առանցքային չէր: Որոշ վերլուծաբաններ գենթադրություններ էին անում, որ նրանց հանդիպման օրակարգն ավելի շատ 2018-ից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանն է վերաբերվել: Ի՞նչ կարծիք ունեք:

– Հայաստանում մի քիչ շատ են կենտրոնացել 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման խնդրի վրա, այդ մասին շատ է խոսվել: Հանրապետական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ դուք գործ չունեք այս հարցերի հետ, այս հարցերը լուծում է Հանրապետական կուսակցությունը: Բացի այդ, ես կարծում եմ, մինչ 2018-ի վարչապետական փոփոխությունը դեռևս երկար ժամանակ կա, այնպես որ, թերևս Ղարաբաղյան թեման է հիմա կարևոր և, թերևս, այդ հարցն է եղել նախագահների հանդիպման հիմնական թեման: Այլապես այսպիսի հապշտապ հանդիպում չէր կազմակերպվի և չէր նախատեսվի: Թերևս, ինչ-որ զարգացումներ կան այս բնագավառում:

– Առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել և արդոք նախագահների հանդիպում կկայանա՞:

– Եթե Նալբանդյանն ու Մամեդյարովը կարողանան համաձայնության գալ սեղանին դրված խդիրների շուրջ, այսինքն` մոնիթորինգի, հետագա էսկալացիան զսպելու մեխանիզմների շուրջ, ապա հնարավոր է նաև նախագահների հանդիպում: Ես կարծում եմ, որ նախագահների հանդիպման օրակարգը դրանից այն կողմ չի անցնի:

– Բայց որևէ լուրջ փոփոխություն հակամարտության կարգավորման հարցում կլինի՞` հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Ալիևի պաշտոնավարման ժամկետները մոտենում են ավարտին և փոփոխություն է սպասվում:

– Չեմ կարծում, թե Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում ղեկավարություն կփոխվի: Հայաստանում փոփոխությունը կլինի այն, որ Սարգսյանը կունենա ավելի քիչ պատասխանատվություն, այսինքն` նա ցանկացած անհաջողություն կարող է բարդել խորհրդարանի վրա, որը նրան լիազորում է, ուղղորդում է և այլն: Այսինքն` սահմանադրական այդ ամբողջ փոփոխությունը նրան ֆորմալ հնարավորություն կտա ձեռքերը լվանալու անհաջող ընթացքի դեպքում:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира