Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակ

ЛАЙФ

ԽՈՅ


Լավ գաղափարներով լի հաջող օր է: Չեք վախենա դժվարություններից, հաճույքով փորձարկումներ կանեք, կձգտեք որքան հնարավոր է արագ հասնել դրված նպատակներին: Շատ Խոյեր կարող են սպասվածից ավելի մեծ հաջողությունների հասնել, քանի որ ի շահ իրենց հետաքրքրությունների կծառայեցնեն զարմանալի զուգադիպություններն ու իրադարձությունների անսովոր ընթացքը:


Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Մարդկանց շատ դուր կգաք, հնարավոր է ձեզ առաջին հայացքից սիրահարվեն: Իրենց մասին կարող են հիշեցնել ժամանակին ձեզ համար շատ թանկ մարդիկ. նրանց հետ շփումները հաճելի կլինեն:

 

ՑՈՒԼ 


Օրը կշռադատված որոշումներ, լավ մտածված գործողություններ է պահանջում: Նոր գաղափարներ կունենաք, սակայն դրանք հազիվ թե հաջող լինեն: Որոշ պլաններից ստիպված կլինեք հրաժարվել, քանի որ դրանք իրագործելու համար հիմա բավականաչափ ուժ ու փորձ չեք ունենա: Հնարավոր են փոքր, բայց տհաճ ընտանեկան տարաձայնություններ. հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի:


Երեկոյան հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Այս ժամանակահատվածը հարմար է կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու, գործարքներ կնքելու համար:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 


Բարեհաջող օր է՝ հագեցած, արգասաբեր ու հետաքրքիր: Ակնկալածից ավելին կարող եք անել, կյանքի կոչել վաղեմի մտահղացումը: Կուրախացնեն զբոսանքներն ու ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կոգեշնչի: Չեն բացառվում հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումները, միայն թե նոր ծանոթներին ճիշտ գնատական տալ չի ստացվի:


Հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց վաղուց ծագած խնդիրները լուծելիս: Շատ տեղին կլինեն դրամական մուտքերը. կգնեք իրեր, որոնք պետք կգան ընտանիքի բոլոր անդամներին:

 

ԽԵՑԳԵՏԻՆ


Եթե այսօր կարևոր գործեր եք պլանավորել, հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Համագործակցությունը հազիվ թե արդյունավետ լինի, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելն էլ դժվար կլինի նույնիսկ նրանց հետ, ում լավ ճանաչում եք: Չեն բացառվում ընտանեկան կոնֆլիկտները, հատկապես դժվար կլինի լեզու գտնել ավագ հարազատների հետ:


Աշխատեք հանգստություն պահպանել: Հուզական կլինեք, շատ բան սրտին մոտ կընդունեք. հիմա դա ձեր օգտին չի լինի: Ինչքան քիչ անհանգստանաք ու հուզվեք, այնքան լավ կդասավորվի օրը:

 

ԱՌՅՈՒԾ

Հարմար օր է կարևոր ու օգտակար գործերի համար: Եթե վերջին շրջանում մտածում էիք կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, հիմա կարող եք գործել այդ ուղղությամբ. աստղերը ձեր կողմից կլինեն, ու ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի: Հնարավորություն կունենաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք շատ բան կարող են անել ձեզ համար: Որոշ խնդիրներ կլուծվեն հենց համախոհների աջակցության շնորհիվ:


Լավ է արագ արդյունքներ չակնկալել ու համբերությամբ զինվել. այդպես կարող եք խուսափել ավելորդ հուզումներից ու սպասվածից ավելիին հասնել:

 

ԿՈՒՅՍ 


Այսօր ձեզ հետ դժվար կլինի լեզու գտնելը, հենց այդ պատճառով էլ շրջապատողները կնախընտրեն ձեզանից հեռու մնալ, չեն շտապի կիսվել իրենց գաղափարներով ու պլաններով: Եթե ինչ-որ մեկը փորձի անկեղծանա, կտրուկ կպատասխանեք նրան, ինչն էլ կարող է վեճերի հանգեցնել: Աշխատեք զուսպ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ:


Վատ օր չէ ստեղծագործական մոտեցում ու երևակայություն պահանջող գործերի համար: Հեշտությամբ ոչ ստանդարտ որոշումներ կընդունեք, ինքնատիպ ու հստակ պատասխաններ կստանանք կարևոր հարցերին: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ:

 

ԿՇԵՌՔ

Բարդ օր է: Սխալներից խուսափելու համար կարգապահություն ու մանրուքների հանդեպ ուշադրություն է անհրաժեշտ: Մի շտապեք գումարի ու ունեցվածքի հետ կապված որոշումներ ընդունելիս. չմտածված քայլերը կարող են լուրջ կորուստների հանգեցնել: Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ երեկոյան. այն վատ կանդրադառնա առողջության վրա:


Նոր գործեր ու խնդիրներ կարող են առաջանալ, ամեն անգամ չի հաջողվի հեշտությամբ հաղթահարել փորձությունները: Սակայն եթե ձերը պնդեք ու չհանձնվեք, ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեք:

 

ԿԱՐԻՃ


Լավ օր է շփման, համագործակցության, ջանքերը համատեղելու համար: Հեշտ կլինի համախոհների հետ լեզու գտնելը, հաճախ օգնություն կստանանք մարդկանցից, որոնք ավելի վաղ ձեր թշնամիների կողմից էին: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել ընկերական կամ սիրային հարաբերությունները:


Կարող եք ձեր ու ձեր մտերիմների հետ կապված կարևոր որոշումներ ընդունել: Օրը հարմար է գնումների համար. կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Կհաջողվի հիանալի նվերներ անել մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ


Օրվա սկիզբը բարդ կլինի: Հենց այս շրջանում կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կփորձեք պատասխաններ գտնել բարդ հարցերին, պայքարել անբարենպաստ պայմանների դեմ: Աստիճանաբար կաճի դրական միտումների ազդեցությունը, նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Չի բացառվում, որ հնարավորություն ունենաք կյանքի կոչել վաղեմի մտահղացումները:


Հնարավոր են ուղևորություններ: Նույնիսկ եթե անսպասելի ճամփա ընկնեք ու պատրաստվելու ժամանակ համարյա չմնա, ճամփորդությունը հաճելի կլինի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց համար ուրախ կլինեք:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Արագ հաջողությունների վրա լավ է հույս չդնել, սակայն ամենայն հավանականությամբ հիանալի արդյունքների կհասնեք, եթե չշտապեք: Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից, չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էին:


Ինչ-որ նոր բան սովորելու հնարավորություն կունենաք: Պետք չէ հրաժարվել սեմինարներին ու դասախոսություններին այցերից, ինչպես նաև աշխարհայացքը ընդլայնող միջոցառումներից: Շատ սովորական իրերի կկարողանաք նոր տեսանկյունից մոտենալ:

 

ՋՐՀՈՍ 


Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, շատ բան հաջող կդասավորվի: Հավատացեք ներքին ձայնին. այն ժամանակին ճիշտ հուշումներ կանի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Շատերին դուր կգաք, հաճախ բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր ոչ մեկին չեն հավանում:


Զգույշ եղեք գումարի հետ, չեն բացառվում անհաջող գնումներն ու ֆինանսական կորուստները: Որոշ Ջրհոսներ ստիպված կլինեն խնայողություն անելու համար հրաժարվել զվարճություններից: Պետք չէ վշտանալ այդ պատճառով. շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը:

 

ՁԿՆԵՐ 


Օրվա առաջին կեսին զգույշ եղեք. այս հատվածում սխալ թույլ տալը հեշտ կլինի, որն էլ կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի, այդ թվում՝ ֆինանսական: Չեն բացառվում թանկարժեք նվերները:


Օրվա երկրորդ կեսը ուսման համար բարեհաջող շրջան է: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կկիսվեն կարևոր տեղեկատվությամբ, կպատմեն իրենց փորձի մասին, որն օգտակար կլինի ձեզ: Մի մոռացեք հանգստի մասին. գերհոգնածությունից ինքնազգացողությունը կարող է վատանալ:

Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажа