Ջենիֆեր Լոպեսի մարզիչը բացահայտել է նրա կատարելության գաղտնիքը
ЛАЙФՋենիֆեր Լոպեսի մարզիչը ՝ Դեյվիդ Կիրշը, պատմել է, թե ինչպես է Լոպեսին հաջողվում պահպանել կազմվածքը: Նա ասել է, որ Ջենիֆերը շատ ծանր գրաֆիկով է աշխատում, և եթե չի հասցնում գալ պարապմունքների, դրանք լրացնում է՝ ավելի ինտենսիվ մարզվելով:
«Նա կարողանում է կենտրոնանալ ու ենթարկվել սեփական մարմնի «պահանջներին», այդ պատճառով էլ մարզումներն արդյունավետ են անցնում»,- պատմել է Կիրշը:
Ըստ նրա՝ Լոպեսի մարզումների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա միշտ տարբեր վարժություններ է անում, որոնք ոչ թե մկանները կամ մարմնի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ մարմինը ձգելուն են նպաստում:
«Մարզումները ոչ մի արդյունք չեն տա, եթե նա չհետևի իր սննդակարգին: Ջենիֆերը հրաժարվել է շաքարից, ալկոհոլից և վերամշակված սննդամթերքքից» ,- ընդգծել է Դեյվիդ Կիրշը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



