Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-ն «վերցնում» է հայկական բանակը

АНАЛИТИКА

ԱՄՆ-ն Հայաստանի ինքնիշխանացման գլխավոր գործիքն է համարում բանակը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, որ իր երկիրը ցանկանում է Հայաստանին գործիքներ տալ, որոնք թույլ կտան ինքնիշխան որոշումներ կայացնել: «Բայց պետք է հստակ լինեմ՝ պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ», ասել է նա Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում:

ԱՄՆ-ն ի՞նչ գործիքներ է առաջարկում Հայաստանի ինքնիշխանացման համար: Առաջին հայացքից գլխավոր ուղղությունն էներգետիկան է, որտեղ ԱՄՆ-ն առաջարկում է ներդրումներ, ազատականացում, տրանզիտ: Հայաստանն այս առաջարկներին դեռ չի պատասխանում, ընդհակառակը, ապամենաշնորհացման փոխարեն Բարձրավոլտ էլեկտրացանցերը նույնպես կառավարման են փոխանցվել Տաշիր ընկերությանը, որը Հայկական էլեկտրացանցերի սեփականատերն է: Ըստ երեւույթին, ԱՄՆ-ին հասկացնել են տվել, որ իրենց այդ ոլորտ չեն թողնի մտնել: Կարճ ասած, մյուսները նույնպես: Օրինակ, չնայած Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծմանն ու մի շարք օրենքների ընդունմանը, որոնց ԱՄՆ-ն աջակցել ու խրախուսել է, կոռուպցիայի դեմ պայքարը տեղից չի շարժվել:

Մի քանի ուղղություններ էլ կան: Օրինակ, ԱՄՆ-ն ու Հայաստանը մտադիր են չեղարկել կրկնակի հարկումը: Ինչպես նշում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, այս հարցը քննարկվելու է հոկտեմբերին: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսում հայկական կոկուսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ մտադիր է դիմել ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով Հայաստանը ներառել «Հազարամյակի մարտահրավերների» կրթական ծրագրում:

Սակայն, երեում է ԱՄՆ-ն ինքնիշխանացման գլխավոր գործիքն է համարում բանակը:

«Կարծում եմ, լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին», - ասել է Ռիչարդ Միլզը: Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանի ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում վերանորոգման աշխատանքներ են սկսել, որտեղ մարզվելու է հայկական խաղաղապահ գումարտակը:

«Հայաստանի խաղաղապահ բրիգադը և նրա ներգրավվածությունը Աֆղանստանում, Կոսովայում, Լիբանանում միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորության և միջազգային անվտանգության համար արված Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Մեր ռազմական համագործակցությունն ավելի լայն է, քան վարժանքների այդ կենտրոնի շուրջ աշխատանքներն են կամ մեր աշխատանքը հայաստանյան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցության լայն շրջանակի ուղղությամբ»,- ասել է դեսպանը: Նա նշել է համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ ռազմական կրթություն, ֆինանսական, ռազմական, ինչպես նաեւ մարդասիրական օգնություն:

Արկադի Տեր-Թադեւոսյանի տվյալներով՝ ԱՄՆ-ն հայկական բանակին նորագույն սարքավորումներ է տրամադրել, որը կարող է խորքային հետախուզություն իրականացնել: Այդ սարքավորումը փոխել է ուժերի դասավորությունը Ղարաբաղում եւ հնարավորություն տվել կանխել Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքները:

2014 թվականին, երբ ադրբեջանական կողմը խփել էր սահմանին ուսումնական թռիչք կատարող հայկական ուղղաթիռը, ամերիկյան կողմը չէր թաքցնում, որ օգնել է երեք հայ օդաչուների մարմինները տարհանելու գործում:

ԱՄՆ-ն ու Հայաստանը կխորացնե՞ն համագործակցությունը ռազմական ոլորտում: Սա, թերեւս, ինքնիշխանացման գործիքներից ամենահզորն է:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха